
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստան այցի ժամանակ մտադիր է մի շարք կարեւոր հարցեր քննարկել եւ նրա խնդիրն է գտնել «դեպի առաջ ճանապարհը»:
«ՌԴ-ում իմ հանդիպումների ընթացքում մենք կկենտրոնանանք մի շարք կարեւոր խնդիրների վրա: Որոշ հարցերի շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ, մյուսների վերաբերյալ՝ ոչ, բայց երբ դա վերաբերում է մեր շահերին, դա մեր պարտավորությունն է գտնել դեպի առաջ ճանապարհը», - Twitter-ում գրել է նա:
Սա որպես պետքարտուղար Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան: Երեքշաբթի Սոչիում նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պոմպեոն նույնպես կընդունվի Ռուսաստանի նախագահի կողմից:
CNBC-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ, Պոմպեոն ասել է, որ ՌԴ այցի ժանանակ պատարստվում է քննարկել Վենեսուելայում վիճակը, ինչպես նաեւ կփորձի հնարավորություններ գտնել Սիրիայի եւ Աֆղանստանի հարցով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ փոխգործակցության համար:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ընդգծել էր, որ Սոչիում բանակցություններին հիմնական թեմաներից մեկը կլինի Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի երկարացումը: Նա նաեւ մտադիր է պարզել Պոմպեոյից, թե ինչպես է Վաշինգտոնը մտադիր դուրս գալ իրանական միջուկային ծրագրի ԳՀՀԾ-ից: