News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արժանի աշխատանք» ծրագիրը մի քանի առաջնահերթություններ ունի, ավելի ճիշտ՝ երեք։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողներին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Առաջին գերակայությունը, ըստ նրա, աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումն է։ «Այստեղ մենք սպասում ենք օրենսդրական բարեփոխումներ միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Երկրորդ առաջնահերթությունը զբաղվածության քաղաքականության բարելավումն է, մասնավորապես՝ կանանց եւ տղամարդկանց, աշխատանքի շուկայում խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծումը։ Երրորդ առաջնահերթությունն այն գործողությունն է, որն ուղղված է սոցիալական գերազանցությանը, որը նախատեսում է կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում»,- պարզաբանել է Բաթոյանը։

Իր հերթին, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլերն ընդգծել է, որ «արժանի աշխատանքը» նշանակում է աշխատանք, որի դիմաց արժանի աշխատավարձ ես ստանում, աշխատանքի լավ պայմաններ եւ սոցիալական պաշտպանություն։ «Այս ամենին հասնելու համար գոյություն ունեն ԱՄԿ կոնվենցիաներ, որոնք պետք է ստորագրվեն եւ վավերացվեն անդամ պետությունների կողմից։ Այս ծրագրի նպատակը կառավարությանն աջակցելն է կոնվենցիաներն իրականացնելիս, որոնք ստորագրել է նաեւ Հայաստանը»,- նշել է Քոլերը՝ ավելացնելով, որ «արժանի աշխատանքը» նաեւ պայքար է մանկական հարկադիր աշխատանքի, ինչպես նաեւ խտրականության դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ