News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իմ հասցեին մեղադրանքները, թե առաջ եմ մղում ընկերությունը, որը պատկանում է իմ ընտանիքին, անհիմն են։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նրա ընտանիքն ունի ընկերություն, որը զբաղվում է ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում՝ ոչ պակաս, քան 2 մլն դրամ շրջանառությամբ։ «Ընդ որում՝ ընկերությունը պայմանագիր չունի Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, ամբողջ արտադրանքն արտահանվում է»,- նշել է նա։

 Կառավարող դաշինքի պատգամավորը տրտնջացել է, թե ընդիմությունը չի խոսում երկրում սկսված «աննախադեպ գործընթացների մասին՝ ՌԱՀ զարգացման տեսակետից»։ «Նոր իշխանությունները փորձում են չեզոքացնել այն խոչընդոտները, որոնք կան։ Այդ պատճառով ՌԱՀ-ը դուրս է բերվում պաշտպանության նախարարության տիրույթից։ Բացի այդ, պարտադիր բաղադրիչ պետք է դառնա բարձր տեխնոլոգիաների ներդրումն այս ոլորտում»,- ավելացրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ մոտ 50 ընկերություն, որոնք աշխատում են այս ոլորտում, պատրաստ են առաջարկել այս կամ այն լուծումները, բացի այդ, բանակցություններ են վարվում, ինչպես նաեւ պատրաստվում են որոշակի փոփոխություններ, որպեսզի նոր ներդրումներ ներգրավվեն։ «Այժմ արդեն կառուցվում է 2 գործարան, մեկը՝ Երեւանում։ Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներքին պոտենցիալը, քանի որ որոշակի խնդիրներ լոգիստիկայի ոլորտում կարող են մեզ համար ծանր հետեւանքներ ունենալ»,- ասել է նա։

Պատգամավորը նկատել է, որ հաշվի առնելով այն, որ Հայաստանը բավական հաջող փորձ ունի որոշ արտադրանքների արտադրությունում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաեւ ռադիէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրությունում, կարելի է մտածել այլ երկրների, օրինակ՝ Վրաստանի հետ համատեղ արտադրություն հիմնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ