News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ:

ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը լավ հնարավորություն է հանդիպելու եւ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների քննարկելու:

Փաշինյանը նշեց, որ երկու ժողովուրդներն էլ ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարից նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը, որոնք ունեցել են առեւտրային, հումանիտար եւ քաղաքական բնույթ:

«Մեզ համար շատ կարեւոր են արդյունավետ եւ կառուցողական հարաբերությունները Չինաստանի հետ»,-ասաց Փաշինյանը՝ շնորհավորելով Չինաստանի նախագահին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման եւ հեղափոխության 70-ամյակի առթիվ:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Պեկին:

Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղեւորվել էր Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ, որտեղ նախատեսված էր հանդիպում Սի Ծինփինի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ