News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այս պաշտոնում առաջին անգամ ժամանել է Ռուսաստան՝  նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ անցկացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պոմպեոն ուղեւորվել է  Լավրովի հետ բանակցություններին, իսկ երեկոյան երկու երկրների արտգործնախարարները  կհանդիպեն Պուտինին:

Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են, ռազմավարական կայունությունը եւ զինաթափման խնդիրները, Վենեսուելայում, Սիրիայում, Ուկրաինայում եւ Կորեական թերակղզում իրավիճակը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ճգնաժամը: Կողմերը կարող են անդրադառնալ  հունիսին  G20- ի գագաթնաժողովի շրջանակներում Ճապոնական Օսակա քաղաքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման հնարավորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ