News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի պահարանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Մեկ այլ խցի խուզարկությամբ դատապարտյալի մոտից հայտնաբերվել են 1 բջջային հեռախոս եւ 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։

Իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած անակնկալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 5 բաժանորդային քարտ, 5 լիցքավորիչ, 1  wi-fi սարք, 2 ականջակալ, 1 ինքնաշեն դանակ եւ ինքնաշեն պարանով կապի միջոց։

Մայիսի 8-ին եւ 10-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկի պահարանում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, եւս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել էր դատապարտյալ Վ. Ն.-ի ձախ գրպանից:

Հայտնաբերվածներն առգրավվել են, նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Ամենաշատ