
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Թրամփն ամեն ինչ անում է, որպեսզի շտկի մեր երկրների միջեւ հարաբերությունները: Ես այսօր այստեղ եմ այն պատճառով, որ նախագահ Թրամփը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը»,- նշել է նա: