News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կարող են շփման եզրեր գտնել սպառազինության, միջուկային զենքի չտարածման եւ տարածաշրջանային հակամարտությունների վերահսկման հարցերում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ինչպես Դուք ասացիք, մենք մոտեցումներում տարբերություններ ունենք, եւ յուրաքանչյուր երկիր կպաշտպանի իր շահերը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կետեր գտնել, որտեղ մեր շահերը հատվում են: Դա իսկապես կօգնի կառուցել ավելի սերտ հարաբերություններ, համենայնդեպս՝ այդ կոնկրետ հարցերում: Ես անձամբ տեսել եմ, որ հակահաբեկչության հարցում մեր մոտեցումները մոտ են, մենք փրկել ենք ամերիկացիների կյանքերը, փրկել ենք ռուսների կյանքերը եւ վարել ենք, լավ, ազնիվ ու անկեղծ համատեղ աշխատանք»,- ասել է Պոմպեոն:

«Եվ ես կարծում եմ, որ այնպիսի հարցերում, ինչպիսին սպառազինության եւ միջուկային զենքի չտարածման վերահսկողությունն է… մենք նաեւ խոսում ենք որոշ տարածաշրջանային հարցերի եւ ահաբեկչությանը հակազդելու մասին, կարծում եմ, որ կան ոլորտներ, որտեղ կարող ենք մեկտեղել մեր թիմերը եւ սկսել կառուցել ընդհանուր ըմբռնման սկզբունքները: Ես նաեւ կարծում եմ, որ մենք կարող ենք կառուցել նաեւ ռազմավարական անվտանգության թեմայով մեր երկխոսությունը, դրա մասին Ձեզ հետ խեսել ենք Ֆինլանդիայում»,- հավելել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ