News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները գան եւ հարցաքննվեն դատարանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դրվագին, թե իբր ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։

Նշենք, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։

Այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Նազարյանին եւ Վալերի Պողոսյանին։

Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ քրեական գործում առկա չէ որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ  ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար. «Առանց այդպիսի ցուցմունքների, բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան եւ մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվեր քննություն իրականացնելու ժամանակ։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարեւոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,–ասաց երկրորդ նախագահը՝ ընգծելով այս գործով ՍԴ նախկին դատավորներին հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ