
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից:
Ընթրիքին մասնակցել են նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի եւ Ուզբեկստանի նախագահները:
Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթով: