News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել որոշ կասկածելի դիվերսիաների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության սրմանը։

Իր հնդիկ կոլեգա Սուշմա Սվարաջեի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Զարիֆը հայտարարել է, որ իրենք քննարկել են մի շարք հարցեր՝ ներառյալ տարածաշրջանային իրադարձությունները եւ ընդհանուր սպառնալիքները՝ հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով, գոյություն ունեն մտավախություններ՝ կապված «սպառնալիքների հետ, որոնք փորձում են հարկադրել ծայրահեղական անձինք ԱՄՆ կառավարության ներսում եւ առանձին անձինք տարածաշրջանում»։

Զարիֆը հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր խնդիրներ, այդ թվում՝ «սաբոտաժի կասկածելի ակտեր, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում՝ նպատակ ունենալով լարվածություն առաջացնել»։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։

Այսօր Էր Ռիադը հայտարարել էր երկու նավթային կայանների վրա զինված դրոնների հարձակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ