
Վաշինգտոնը պետք է ողջամիտ պատասխան տա բացառությամբ պատերազմի այն բանից հետո, երբ պարզի, թե ով է կանգնած ԱՄԷ ափերի մոտ նավթային տանկերների վրա հարձակումների հետեւում: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան Ջոն Աբիզաիդը, հաղորդում է Reuters-ը:
«Մեզ հարկավոր է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել, ինչու է կատարվել, իսկ հետո ողջամիտ պատասխաններ մշակենք, բացի պատերազմից», - ասել է դեսպան Ջոն Աբիզաիդը:
«Հակամարտությունը մեր շահերից չի բխում(Իրանի), ոչ մեր, ոչ էլ Սաուդյան Արաբիայի»:
ԱՄԷ-ում թերթերը, որոնք զգալիորեն վերահսկվում են կառավարության կողմից, իրենց առաջնորդող հոդվածներում հարձակման պատասխանի ժամանակ զգուշության կոչ են անում, որը կարող է վնասել Պարսից ծոցի արաբական երկրի հեղինակությունը՝ որպես տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պատվարի:
«Թեեւ այդ մտահոգիչ միջադեպի մասին հետագա մանրամասները դեռ պետք է պարզել, հարկավոր է սառնասրտություն դրսեւորոել եւ անհրաժեշտ է պատշաճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա», - գրում է տեղական The National թերը:
Gulf News-ը նշում է, որ «իզգոյ խաղացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։