News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին համարում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի դեպքում «ամեն ինչ լավ կվերջանա»՝ չնայած երկու կողմերից հռետորաբանության ուժեղացմանը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ շփումների ընթացքում ինքը տեսնում է լավ ավարտի նշաններ։ Ո՛չ Միացյալ Նահանգները․ ո՛չ Իրանը պատերազմ չեն ուզում, եւ Իրաքը կապ է պահպանում երկու երկրների հետ էլ՝ նրան մեջբերում է պետական լրատվական ԻՆԱ գործակալությունը։

Աբդուլ Մահդին հայտնել է, որ Բաղդադը պարբերաբար շփվել է Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ եւ փորձել է նվազեցնել լարվածությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջեւ հակամարտությունը «բարդ հարց» է, որի լուծման ուղղությամբ Իրաքը ջանասիրաբար աշխատում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ