News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական նոր ռազմական դաշնագիրը կարող է ամերիկյան ընկերություններին զրկել պաշտպանական պայմանագրերից եւ պառակտել ՆԱՏՕ-ն, հայտարարել է ԱՄՆ-ն Եվրամիությանը՝ նկատի ունենալով, որ հնարավոր պատասխան հարված կլինի:

Մայիսի 1-ի ամսաթվով նամակում ԱՄՆ կառավարությունը հայտնել է, որ եվրոպական դաշնագրով ԵՄ կազմում չմտնող երկրների մասնակցության սահմանափակումները հավասար են «թունավոր դեղերին»:

«Հասկանալի է, որ նման սահմանափակումներն ԱՄՆ-ն չի ողջունի: Մենք չենք ընդունի դրանք»,-ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի 2 տեղակալների նամակում՝ ուղղված եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:

Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը սահմանափակող ցանկացած կանոն կնշանակի «տրանսանտլանտյան պաշտպանական հատվածի՝ վերջին 3 տասնյամյակի ուժեղացված ինտեգրման կտրուկ փոփոխություն», գրում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԵՄ-ին նախազգուշացրել էր դեռ անցած տարվա փետրվարին: Սակայն Թրամփի՝ «Ամերիկան ամենից առաջ» քաղաքականությունը, ԱՄՆ սպառազինությունների շուկայում եվրոպական ընկերությունների խնդիրներն ու զուր վատնած ռազմական ծախսերը դարձել են իրենց զինված ուժերի ինտեգրման բարելավման հարցով եվրոպական ջանքերի գլխավոր մոտիվացիան:

Մինչ Ֆրանսիան եւ Գերմանիան ձգտում են հաջորդ սերնդի եվրոպական կործանիչ մշակել, Վաշինգտոնում հայտարարում են, որ տեքստերի նախագծերում «սահմանափակող ձեւակերպում» են նկատել, որը չի համապատասխանում ԱՄՆ-ի փոխադարձ թափանցիկությանը՝ իր պայմանագրերում եվրոպական ընկերություններ ներգրավելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ