News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, ծառայությունների օպերատիվ օժանդակության ցուցաբերման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ եւ այլն:

Վալերիյ Օսիպյանը կարեւորեց Ինտերպոլի դերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը եւ ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկին այցելելու Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում:

Այցի ընթացքում կայացան եւս մի շարք հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի անդամ երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները, I-24/7 համակարգի ընդլայնման հնարավորությունները եւ այլ հարցեր։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից տրվել է պաշտոնական ճաշ:          

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ