News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:10-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Աշխատակիցները տարհանվել են շենքից, ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում հրաձգության հետեւանքով 10 մարդ է սպանվել
Մեքսիկայի Օախակա եւ Տամաուլիպաս նահանգներում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է 10 մարդ…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին այցելած անձի մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել
Կալանավորին այցելած անձի մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել...
Խաբարովսկի օդանավակայանում ձերբակալվել է Չինաստանի երկու քաղաքացի, որոնք հափշտակել են շուրջ 2 մլրդ դոլար
Ընկերության գործունեության ընթացքում, նախնական հաշվարկներով, տուժել է ավելի քան 1.5 մլն մարդ…
ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց մահվան մեջ կասկածվող թրմավաճառների խմբի է ձերբակալել
Ոստիկանությունը հայտնել է 8 ունցիա հերոինի բռնագրավման մասին...
ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է
Նրա խոսքով՝ երեք տուժածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ...
Նյու Յորքում ոստիկանը նախկին ամուսնու եւ իր սիրեցյալի դստեր համար մարդասպան է վարձել
34-ամյա Վալերիա Ցիցինելլիին անհապաղ կալանավորել են առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի...