News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունը, թե իր վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հետ հակամարտության դեպքում:

Նա այդ տեղեկությունը «ֆեյք նորություն» է անվանել՝ նշելով, որ պատրաստ կլինի զորք ուղարկել, սակայն այժմ նման ծրագրեր չունի: Թրամփը հույս է հայտնել, որ նման ծրագրեր չեն լինի: Նրա խոսքով՝ Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն «չափազանց շատ զորքեր կուղարկի»:

Ավելի վաղ New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի մի քանի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է թարմացված ռազմական ծրագիրը, ըստ որի՝ Մերձավոր Արեւելք 120 հազար զինծառայող կուղարկվի, եթե Իրանն արագացնի միջուկային զենքի մշակումը կամ հարձակում գործի ամերիկացի զինծառայողների վրա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել