News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործը բացահայտված է: Իրավապահները հայտնաբերել են նաև գողոնը՝ տոպրակներով ոսկե և ադամանդե զարդերը թաքցված էին գողություն կատարած անձի պապի գերեզմանոցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարած Արման Ս.-ը մենակ չի գործել, հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաեւ տուժողի գործընկեր Տիգրան Գ.-ը գտնվել է մեքենայում:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները 34-ամյա Արման Ս.-ին ու 35-ամյա Տիգրան Գ.-ին հայտնաբերել են մայիսի 11-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում, եւ կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, այնուհետեւ ձերբակալվել։

Երեւանի բնակիչներ Արման Սահակյանին ու Տիգրան Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել ու տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանությանը անձը հայտնել էր, որ բացել են իր մեքենայի դուռը, ու սրահից գողացել ոսկե եւ ադամադե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքը տեղի էր ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բուժհաստատություններից մեկի դիմաց։

Գողությունից օրեր առաջ տուժողի գործընկերներից մեկը իր մտերիմի հետ եկել էր մեքենան տեսնելու։ Մայիսի 4-ին տուժողը իր խանութից վերցրել է տոպրակներով զարդերը, եւ մեքենայով շարժվել մայրաքաղաքի Խորենացու փողոցում գտնվող իր արտադրամաս։ Մի քանի օր առաջ նրա մեքենան տեսնելու եկած անձը մեքենայով եւ ոտքով հետեւել է նրա շարժին՝ սպասելով Խորենացու փողոցում։ Երբ տուժողը դուրս է եկել արտադրամասից ու շտապել բուժհաստատությունում գտնվող ծնողին այցելության, նրան փողոցում սպասող անձը շարունակել է հետեւել։

Տուժողը մեքենան կայանել է բուժհաստատության ավտոկայանատեղիում եւ բարձրացել հիվանդանոց։ Րոպեներ անց մեքենային է մոտեցել նրան հետեւած տղամարդը, կրկնօրինակ բանալիով բացել է մեքենայի դուռը, վերցրել տոպրակներով զարդերն ու ոտքով հեռացել։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՝ գողության հատկանիշներով։ Նշենք, որ մեքենայատերը զբաղվում է ոսկու առ ու վաճառքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ