News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հույս ունի պայմանավորվել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հետ կապված մի շարք հարցերով, ներառյալ Մարտավարական գրոհային սպառազինությունների կրճատման պայմանագրի երկարացման հարցը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պոմպեոն նաեւ նշել է, որ իր ռուս գործընկերը երկկողմ բանակցություններում բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ՄԳՍ պայմանագրի չկատարման հարցը։ Պետքարտուղարի խոսքերով, Միացյալ Նահանգները կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի պայմանագրի կատարումը հաստատվի ստուգման գոյություն ունեցող մեխանիզմներով։

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի Պեկինը միանա սպառազինությունների վերահսկման երկխոսությանը, որ վարում են Մոսկվան եւ Վաշինգտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ