News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյսանտը Հայաստանում է:

Նա հետեւում է, թե ինչպես է նախապատրաստվում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019), որ կայանալու է աշնանը Երեւանում:

NEWS.am-ի հետ զրույցում Պոյսանտն անդրադարձել է համաժողովից իր սպասումներին եւ կարծիք հայտնել Հայաստանի IT-հատվածի մասին: Նա ընդգծել է, որ տեղեկատվությունն ու հաղորդակցությունն ազդում են գրեթե բոլոր բնագավառների վրա:

«Ցանկացած հանրության վրա դրանց պոտենցիալ ազդեցությունը մեծ է բոլոր բնագավառներում՝ բժշկություն, տրանսպորտ, շրջակա միջավայր»,- ասել է Պոյսանտը՝ հավելելով, որ կազմակերպիչներն այս տարի ջանասիրաբար են աշխատում:   

Նրա խոսքով՝ ամենամեծ առավելությունն այն է, որ WCIT 2019-ն անցկացվելու է Հայաստանում, եւ շեշտը դրվելու է Հայաստանի վրա՝ ցույց տալու երկրի ուժը, մշակույթի գեղեցկությունն ու հյուրասիրությունը։ Ի վերջո, այդ ամենի նպատակը, ըստ Պոյսանտի, Հայաստան ներդրումներ բերելն է:

WITSA-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ ավելի քան 60 երկրներից մոտ 2000 մարդ կմասնակցի համաժողովին: «Նպատակն ավելի շատ մարդկանց ներգրավելն ու WCIT-ից հնարավորին օգուտ քաղելն է»,- եզրափակել է նա: 

Նշենք, որ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ