
Huawei-ը պատրաստ է լրտեսության արգելման մասին համաձայնագիր կնքել երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի նվազեցնի իր տեխնոլոգիաների հանդեպ մտահոգությունները՝ հայտնում է AP-ը։
Չինական հեռահաղորդակցական հսկան գտնվում է ուշադրության կենտրոնում՝ կապված այն պնդումների հետ, որ 5G-ի ստեղծման նրա սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար։
Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ընկերության նախագահ Լյան Խուան ասել է, որ իրենք համաձայնել են գործարքի, որպեսզի հերքեն այն կարծիքները, թե Huawei-ը Պեկինի կողմից կարող է օգտագործվել որպես Արեւմուտքում լրտեսության գործիք։
Huawei-ի նախագահը հայտարարել է․ «Մենք չենք պատրաստվում լինել քաղաքական վեճի կենտրոնում»՝ նշելով, որ զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը «մասամբ կապված է հաջորդ սերնդի 5G ցանցի աճող ազդեցության ուռճացման հետ»։
Նրա խոսքերով, Huawei-ին երբեք չեն խնդրել հաճախորդների մասին տվյալներ կամ տեղեկատվություն փոխանցել։
Huawei-ը աշխարհում սմարթֆոնների երկրորդ արտադրողն է եւ առաջատար է 5G բջջային ցանցերի կառուցման համար անհարժեշտ սարքավորումների շուկայում։