
Սոչիում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը՝ հայտնում է РБК-ն։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգոեյ Նարիշկինը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը Պոմպեոյի հետ հանդիպման սկզբում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը տրրամադրված է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իր կողմից նա նշել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը։