News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Apple-ի արտոնագրում նկարագրվում են բարձի կամ ներքնակի մեջ տեղադրված սենսորների միջոցով անհատական բժշկական ցուցումների դիտարկման տեխնոլոգիաները՝ գրում է Hightech-ը՝ հղում կատարելով ZDNet-ին։ Ընկերությունն առաջարկում է այդպիսի սարքը օգտագործել հիվանդանոցներում։ Հավաքված տվյալները փոխանցվում են պրոցեսորին, որը բժշկական նորմայի հետ համեմատելով՝ հաշվարկում է ֆիզիկական վիճակի վատացման հնարավորությունը՝ ասվում է հոդվածում։

Եթե ծրագիրը խնդրի առկայության մասին հետեւություն է անում, հնչում է ահազանգ, որը բուժանձնակազմին տեղեկացնում է պացիենտի վիճակի փոփոխության մասին։

Սենսորները կարելի է կարգավորել այնպես, որ դրանք աշխատեն, ասենք, կողքը քնած այլ մարդու համար՝ անճշտություններից եւ սխալներից խուսափելու նպատակով։

Նախանցյալ տարի Apple-ը ձեռք էր բերել Beddit սթարթափը։ Սարքը տեղադրվում է սավանի եւ ներքնակի միջեւ, որպեսզի չափի օգտատիրոջ ակտիվությունը քնի ժամանակ, առաջին հերթին՝ քնի ընդհանուր ժամանակը եւ զարկերակային հարվածները։ Հնարավոր է արտոնագրված սարքը կօգնի ինժեներներին ընդլայնել Apple Watch «խելացի» ժամացույցների գործառույթները, որոնք արդեն սկսել են էլեկտրակարդիոգրամա անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ