News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջը՝ Գրեյսին մեղադրել են սպասավորների վրա հարձակման մեջ՝ հայտնում է AFP-ը։

Նրան նաեւ ՀԱՀ-ում ձերբակալություն է սպառնում՝ Յոհաննեսբուրգում 2017-ին մոդելի վրա հարձակվելու համար։

Զիմբաբվեի գերագույն դատարան ներկայացված փաստաթղթերում Շուպիկայ Չիրուձայի փաստաբանները պնդում են, որ Գրեյս Մուգաբեն նրա վրա բռունցքներով եւ կոշիկով է հարձակվել։ Գրեյսը համարել է, որ սպասավորները «կթում են» իր ամուսնուն այն բանից հետո, երբ Շուպիկայը նախագահից, որպես հարսանեկան նվեր, գումար է ընդունել։ Նա հայտարարել է, որ Գրեյս Մուգաբեն հարվածել է իրեն բռունցքով եւ հրամայել է վերադարձնել գումարը՝ հավելելով, որ նախագահի կինն այնքան է հարվածել իրեն, մինչեւ սկսել է արյունահոսել, իսկ դրանից հետո երկու ամիս անց իրեն վռնդել են։

2017-ի օգոստոսին Գրեյսը Յոհաննեսբուրգի հայտնի հյուրանոցում, որտեղ ապրում էին նրա երկու որդիները, հարձակվել էր մոդել Գաբրիել Էնգելսի վրա եւ հարվածներ հասցրել նրան էլեկտրական երկարացման լարով։ ՀԱՀ-ը Գրեյսին երկրից շտապ հեռանալու հնարավորություն էր ընձեռել, սակայն դատարանը հետագայում փոխել էր այդ որոշումը։

Նրան անվանել են «Գուչի Գրեյս»՝ իր շքեղ կենսակերպի համար, այն դեպքում, երբ Զիմբաբվեի տնտեսությունը փլվել էր նրա ամուսնու ավտորիտար կառավարման տարիներին։

Ռոբերտ Մուգաբեն, որն այժմ 95 տարեկան է, 37 տարի կառավարելուց հետո պաշտոնից հեռացվեց 2017-ին կարճատեւ ռազմական հեղաշրջման հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ