News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Տարիներ առաջ վիճակագրական հաշվետվություններում հայտնվեց նոր տեղեկություն՝ դպրոցականների արտագաղթ հանրապետության սահմաններից դուրս, եւ ներգաղթ երկիր։ Դպրոցական տարիքի երեխաները, բնականաբար, տեղափոխվում են ոչ թե ինքնուրույն, այլ ծնողների հետ, իրենց ընտանիքների կազմում։ Բայց համառոտ լինելու համար միգրացիայի այդ գործընթացն անվանենք այնպես, ինչպես ներկայացված է վիճակագրական հաշվետվություններում՝ դպրոցականների «ներհոսք եւ արտահոսք»։

Նշենք, որ դպրոցների հաշվետվությունները կազմվում են ուսումնական տարեսկզբի համար, այսինքն՝ սեպտեմբերին։ Այստեղից էլ՝ ամեն մի փաստաթուղթ ընդգրկում է անցած տարվա սեպտեմբերից մինչեւ հաշվետու տարվա օգոստոս շրջանը։ Ներկա պահին առկա (այսինքն՝ հրապարակված) ամենամյա հաշվետվությունները թույլ են տալիս դիտարկել միգրացիան 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ 2018-ի օգոստոսը ներառյալ։

Ի մի բերելով ներհոսք-արտահոսքի թվերը վերոնշյալ ժամանակահատվածում՝ ստացվում է, որ Հայաստանը լքել է ավելի քան 47,0 հազար դպրոցական, այլ երկրներից եկել է 20,2 հազարից պակաս։ Այսպիսով, բացասական սալդոն կազմել է 26,9 հազար մարդ (0,1 հազար տարբերությունը ստացվում է տասնորդականների կլորացումից)։

Նշենք, որ հաշվառումից դուրս են մնում մինչդպրոցական տարիքի երեխաները։ Ուստի, երեխաների (ինչպես դպրոցական, այնպես էլ մինչդպրոցական տարիքի) հետ ընտանիքների արտագաղթի իրական մասշտաբը ավելին է, քան նշված թվերը։

Մյուս հարցը կապված է երկակի հաշվառման հետ։ Ըստ էության, չի բացառվում, որ ներհոսքում եւ արտահոսքում կարող են գործել նույն դպրոցականները։ Ասենք՝ մեր աշխատանքային միգրանտը ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, որի կազմում կան մինչդպրոցական տարիքի երեխաներ։ Հետո վերադարձել է հայրենիք եւ ուսման մեջ վերականգնել երեխաներին տեղի դպրոցում։ Նման փաստեր հաճախ հանդիպում են մեր իրականությունում։

Ստորեւ ներկայացված գրաֆիկում ներկայացվում է դպրոցականների միգրացիայի դինամիկան (ներհոսքը երկիր եւ արտահոսքը երկրից), չափման միավորը մարդն է: Հորիզոնական առանցքում սեղմության համար ուսումնական տարիները կրճատ ձեւով են ներկայացված: Այպես, օրինակ, «2011»-ը պետք է կարդալ որպես 2011/2012 ուսումնական տարվա սկիզբ:

 Գրաֆիկից երեւում է, որ դպրոցականների ներհոսք-արտահոսքում ամենամեծ բացասականա սալդոն(ավելի քան 4.7 հազար մարդ) գրանցված է 2016-2017 սկզբին: Այսինքն 2015 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016 թվականի օգոստոս: Այս ժամանակահատվածում ավելի քան 7.1 հազար դպրոցականներ իրենց ընտանիքների հետ արտագաղթել են երկրից:

Հիշեցնենք, որ 2017-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 25 հազար Հայաստանի քաղաքացի, իսկ 2018-ին՝ արդեն ավելի քան 27 հազար:

Սկզբունքորեն, տրամաբանական էր դպրոցականների արտահոսքի աճ ակնկալել: Սակայն աճի փոխարեն արտագաղթի անկում է գրանցվել: Պաշտոնական տվյալներով 2016-ի սեպտեմբերից 2017-ի օգոստոս դպրոցականների արտահոսքը կրճատվել է:

Այնուհետ 2017-ի սեպտեմբերից 2018-ի օգոստոս, կտրուկ՝ գրեթե երկու անգամ աճել է դպրոցականների ներհոսքը: Միգրացիայում բացասական սալդո, այնուամենայնիվ, նկատվել է (100 մարդուց մի փոքր ավել), սակայն ուսումնասիրվող ժամանակահատվածում նվազագույնի է հասել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ