News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ նիստը:

Այս առնչությամբ, ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Նիստը նախագահելու պատիվն ունենալով հանդերձ` առանձնակի կարեւորում եմ խորհրդարանական դիվանագիտության բազմաճյուղ գործիքակազմը, որը համագործակցության լայն հարթակ է ձեւավորում:

Առաջնահերթությունները չեն փոխվել:

Երկրի շարունակական զարգացման եւ հզորացման համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հզոր եւ մրցունակ տնտեսություն:

Ժամանակակից աշխարհում տնտեսական միջազգային դինամիկան լուրջ գործընթաց է, որին օրենսդիր մարմինը պետք է մշտապես պատրաստ լինի եւ արագ արձագանքի իրադարձությունների զարգացմանը:

Նմանօրինակ բարձր հարթակներում խորհրդարանական երկխոսությունները հնարավորություն են ստեղծում իրավական առավել ճկուն դաշտ ձեւավորելու համար:

Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միայն օրենսդիր, այլեւ քաղաքական շփումների մեծ պլատֆորմ է, որը պետք է կիրառել առավել բարձր արդյունավետությամբ»:

Տպել
Ամենաշատ