News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական  աշխատանքները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Շինարարությունը կսկսենք կամրջից, ապա նաեւ հետագա ենթակառուցվածքները կամրջից դեպի «բարեկամություն» կայարան: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ, որովհետեւ կառուցապատողներին այս ծրագրերում ներգրավելը բավականին բարդ խնդիր է, բայց լուծվելիք է: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Նա խոսեց նաեւ ճոպանուղու կառուցման մասին. «Ճոպանուղու միջոցով ուզում ենք թեթեւացնել կապը Նորքի զանգվածի եւ քաղաքի կենտրոնի միջեւ: Նաեւ թեթեւացնենք տրանսպորտային հոսքը, որ գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի: Ճոպանուղին լինելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից, հանրակացարանների տարածքից դեպի քաղաքի կենտրոն՝ Աբովյան պուրակից ձախ հատվածը: Հետագայում կլինի զարգացում դեպի Հաղթանակի այգի, բայց սկզբնաման խնդիրը առաջին կապն է»:

Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից:

Տպել
Ամենաշատ