News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արագածոտնի մարզպետի՝  ՌԴ դրոշը տրորելու ակցիայի մասին Էդմոն Մարուքյանի հայտարարությանն ու դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների և մարզպետի արձագանքին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Բուն հարցից ճողոպրելու նուրբ արվեստը.

Վերջերս Էդմոն Մարուքյանը հրապարակային հարց էր բարձրացրել այն մասին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, որից հետո նա տրորել է այն։ Հետո այդ մարդը նշանակվել է պաշտոնի՝ որպես մարզպետ։ Արդյոք իշխանությունը տեղյակ էր այդ մարդու կողմնորոշման եւ նրա՝ այլ երկրի, այն է ՀՀ ռազմավարական գործընկեր պետության դրոշը ոտնատակ տալու մասին։

Ինչպես բազմիցս, այս դեպքում եւս իշխանությունից՝ մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից արձագանքը լինում է ոչ ըստ էության՝ անձնական բնորոշումներով ու զրպարտությամբ։

Նախ, այն որ Արագածոտնի ներկայիս մարզպետը ՌԴ դրոշը տրորել է, դա նորություն չէ եւ դրա ապացույցներով ողողված է մեդիան։

Երկրորդ հարցադրումը ենթադրում է շատ պարզ պատասխան․«այո, տեղյակ էինք» եւ «ոչ, տեղյակ չէինք»:

Երրորդ, յուրաքանչյուրը կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում։ Այս դեպքում գործող մարզպետը եւս։ Բայց ստացվել է այնպես, որ այս մարդը քաղաքական կողմնորոշում չունի եւ այսօր փաստացի հետ է կանգնում, ստում է, որ ինքը նման արարք է կատարել, այն դեպքում, երբ դրա տեսագրությունները առկա են։ Արդյո՞ք Նոր Հայաստանում պաշտոնյայի անսկզբունք տեսակն ենք խրախուսում։

Նշածս երեք կետերով հանդերձ, վերադառնամ Իմքայլականներին։ Մեծամասնության հարգելի պատգամավորներ,

-Եթե կարող եք՝ ուղիղ պատասխանեք հարցին, եթե չեք կարող՝ պարապ գրառումներ մի արեք ՖԲ-ում, գործով զբաղվեք։

-Մարզպետին դուք եք նշանակել պաշտոնի, ոչ թե Էդմոն Մարուքյանը։ Հետեւաբարը մեր ռազմավարական հարաբերություններին վնասը տալիս եք դուք։

Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում եւ աշխատում են ՌԴ-ում Ձեզանից ակնկալում են իրենց խնդիրների շուտափույթ լուծում։ Մինչդեռ դրանց չլուծման հայելային հետեւանքն է Ձեր խայտառակ կադրային քաղաքակսնությունը։

Ահա այստեղ է Մարուքյանի անհանգստությունը, որ այսպիսի կադրերից ազատվեք եւ վերջապես ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները կարողանաք պաշտպանել։

Որքանով որ հիշում եմ, Դուք եք հայտարարում, որ ՌԴ հետ փայլուն հարաբերություններ ունենք, ոչ թե Մարուքյանը։

Հ․Գ Պաշտոնյայի տեղն ու դերը չհարգող, իրենց կեղտոտ բերանը աջ ու ձախ շաղ տվող մանր-մունր չինովնիկների հերթն էլ կգա»:

Տպել
Ամենաշատ