News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վթարային շենքերի բնակիչներին տեղավորելու եւ նոր շինարարության ծավալներ ապահովելու հարցերով ունենք խնդիրներ, որպեսզի կարողանանք այդ մարդկանց խնդիրները լուծել: Այս մասին այսօր՝մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով, այս խնդիրների լուծումը եւս բյուջեի միջոցներով չի արվում: «Երեւանը միակ քաղաքն է աշխարհում, որ չունի մունիցիպալ բնակելի ֆոնդ: Այսինքն մենք փորձում ենք վթարային շենքերի բնակիչներին տեղավորել այն ծրագրերում, որոնք իրականացնում են կառուցապատողները: Փաստորեն քաղաքապետերանը հայթայթում է գումար իր ներքին ռեսուսրներով՝ կապված կառուցապատողների հետ, որ կարողանա իրականացնել շատ կարեւոր ծրագրեր: Իդեալական կլիներ, որ քաղաքը գումար ունենար, որով կկառուցվեին շենքեր վթարային շենքերի բնակիչների համար եւ մետրոն, եւ ճոպանուղին, բայց ինչպես գիտեք, կա խնդիր եւ միակ տարբերակը սա է»,-ընդգծեց Մեսչյանը:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի աշխատանքի դեմ քննադատությանը, Մեսչյանն ասաց. «Գուցե դրա համար ինչ-որ փոքր հիմքեր կան, բայց մենք անում ենք հնարավորը, ավելին անել, ուղղակի չենք կարող»:

Համակարգային փոփոխություններն սկսվում են օրենքների փոփոխություններից, օդից չեն գալիս:

«Մենք հետաքրքիր ծրագիր մշակեցինք մանսարդների հետ կապված: Ինչու մինչեւ հիմա որեւէ մանսարդի շինարարության համար թույլտվություն չենք տվել, որովհետեւ պահանջվում է բնակիչների 100 տոկոսի համաձայնությունը դա սկսելու համար: Դուք գիտե՞ք Երեւանում այդպիսի շենք, որտեղ կարող ենք 100 տոկոս բնակիչներից ստորագրություն հավաքել: Չեմ կարծում: Այսինքն կա ծրագիր, միտք, բայց չկա օրենք, կամ կա օրենք, որը խոչընդոտում է: Ուրեմն տղերք, եկեք կարգի բերենք մեր օրենսդրական դաշտը: Մենք հիմա դիմել ենք, որ գոնե 2/3-ի համաձայնությունը պահանջվի այդ ծրագիրն իրագործելու համար: Սա այն հարցն է, որ ավագանին պետք է աջակցի մեզ»,-ասաց Մեսչյանը:

Տպել
Ամենաշատ