News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն: Այս մասին այսօր քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք սա ընդունել որպես նախազգուշացում: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչեւ 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ...մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշեց Արթուր Մեսչյանը՝ հավելելով, որ այն աշխատավարձը, որ ստռանում են այդ մարդիկ, ոչ մի տրամաբանական սահմանների մեջ չի տեղավորվում:

Մեսչյանի խոսքով՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետեւ աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը:

«Քաղաքապետի աշխատավարձը արդեն բարձրացված վիճակում, ընդ որում նա հավելավճարներից հրաժարվել է, հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, այդտեղ պրոբլեմը ո՞րն է, ինչի մասին ենք մենք խոսում: Ոչ ոք մեզանից չի եկել քաղաքապետարան աշխատելու, որպեսզի հարստանա կամ ինչ-որ խնդիրներ լուծի: Մենք իսկապես, փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին եւ պետք է ինչ-որ չափով բարոյական աջակցություն պահանջենք ձեզնից»,- ասաց նա:

Մեսչյանը նշեց, որ լավ կյանքից չէ, որ իրենք ստիպված են այս կամ այն ծրագիրը կյանքի կոչել կառուցապատողների միջոցով. «Ես երբեք չէի նստի համոզելու այս կամ այն կառուցապատողին, եթե իմանայի, որ բյուջեում ունենք բավական մեծ միջոցներ այդ ծրագրերը իրականացնելու համար»:

Ինչ վերաբերում է բժիշկների, մանկավարժների, սահմանապահների աշխատավարձերի հարցին, Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե նրանք այնպիսի աշխատավարձ ստանային, որ կարողանային նորմալ ապրել»:

Տպել
Ամենաշատ