News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուդանի Ռազմական խորհուրդը եւ «Հանուն ազատության եւ փոփոխությունների» դաշինքի ներկայացուցիչները պայմանավորվել են երկրում հաստատել եռամյա անցումային շրջան: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ մեջբերելով Ռազմական խորհրդի հայտարարությունը:

Երկրի զինվորական իշխանությունները նաեւ հայտնել են, որ ընդդիմության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մարդուց կազմված օրենսդիր խորհուրդ ստեղծելու մասին: Հայտարարության համաձայն՝ զինվորականները «դաշինքի հետ պայմանավորվածությունները վերջնականապես կձեւակերպեն առաջիկա 24 ժամում»:

Ապրիլի 11-ին երկրում ծանրագույն տնտեսական իրավիճակի ֆոնին ամիսներ տեւած բողոքի ցույցերից հետո բանակն իշխանությունից հեռացրել էր Սուդանում 30 տարի իշխանավարած նախագահ Օմար ալ Բաշիրին եւ իր ձեռքը վերցրել պետության կառավարումը՝ ստեղծելով ժամանակավոր Ռազմական խորհուրդ, արձակելով խորհրդարանը եւ դադարեցնելով Սահմանադրության գործողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ