News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահը չպետք է նախաձեռնի նոր վարչապետի հաստատման ընթացակարգ գործող խորհրդարանի բացակայության պայմաններում։ Հիմնական օրենքի նման մեկնաբանությամբ է հանդես եկել հանրապետության Սահմանադրական դատարանը ի պատասխան Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հարցապնդման, տեցեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մոլդովայի Հանրապետության նախագահը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել խորհրդարանի կառավարման մարմինների բացակայության պայմաններում»,- որոշումը կարդացել է ՍԴ նախագահ Միխայ Պոալելունժը։

Ինչպես բացատրել է նախագահի իրավաբանական հարցերով խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին, փետրվարի 24-ի խորհրդարանական ընտրություններից հետո Մոլդովան առաջին անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ նորընտիր պատգամավորները չեն կարողանում անգամ օրենսդիր ժողովի նախագահ ընտրել եւ ձեւավորել կառավարման մարմիններ։ Սահմանադրության համաձայն՝ նախագահն առաջարկում է  խորհրդարանին հաստատել նոր վարչապետի թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարն իրավունք ունի ցրել օրենսդիր մարմինը կառավարության ձեւավորման անհնարինության կամ օրինաստեղծ գործընթացի արգելափակման դեպքում երեք ամսվա ընթացքում։

Մոլդովայի 101 տեղանոց խորհրդարան անցել է երեք խոշոր կազմավորում, որոնք չեն կարողանում ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն։ Դրանք են նախագահին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանն աջակցող Սոցիալիստների կուսակցությունը (35 մանդատ), կառավարությունը վերահսկող Դեմոկրատական կուսակցությունը (30 մանդատ) եւ եվրոպամետ Acum («Հիմա») դաշինքը՝ 26 մանդատով։ Եվս յոթ տեղ ստացել է «Շոր» կուսակցությունը, երեք պատգամավորական տեղ ունեն անկախ պատգամավորները։

Դոդոնն արդեն հայտարարել է, որ կնախաձեռնի խորհրդարանի ցրման ընթացակարգ հունիսի կեսին, եթե պատգամավորները չձեւավորեն խորհրդարանական մեծամասնություն այդ ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ