News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչեւ 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը:

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են ինչպես ընկերության, այնպես էլ երկրում կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային, տեսնել կապի սարքեր՝ 19-րդ դարից սկսած մինչեւ ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։

«Հայաստանում հեռահաղորդակցության զարգացումը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մեր ընկերությունը կանգնած է թանգարանում ներկայացված այդ պատմության ակունքներում։ Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք այցելել մեր թանգարանն այս շաբաթ օրը, կամ գրանցվել շրջայցի, որոնք մեր ընկերության թանգարանում անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանը գործում է Երեւան, Ազատություն 24/1 հասցեում։ Թանգարանը բաց է ուրբաթ օրերին եւ գործում է անվճար։ Այցի համար կարելի է գրանցվել՝ զանգահարելով +37410290523, +37443290523 հեռախոսահամարներին, կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ 

Առաջին անգամ «Թանգարանների գիշեր»-ը կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ այսօր  ակցիային մասնակցում են հազարավոր թանգարաններ ամբողջ աշխարհում։ Հայաստանն առաջին անգամ միացել է «Թանգարանների գիշեր» ակցիային 2005 թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ