News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները եւ հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

 «Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարեւորություն ունի»,- նշել է Ա. Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ` Երեւանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է եւ թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն այսուհետ եւս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համատեքստում:

Արցախի խորհրդարանի նախագահը վերահաստատել է Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:

«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները եւ հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, եւ վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու եւ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության առաջիկա օրակարգը, օրինաստեղծ գործընթացում փոխգործակցությունը, խոսել փորձի փոխանակման եւ փոխադարձ այցերի կարեւորության մասին: Նրանք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժեւորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:

Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ