News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կան նախադրյալներ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ միջեւ բանակցային գործընթացը կսկսի վերականգնվել:

Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Սա, ըստ փորձագետի, կարող է դրական հետեւանքներ ունենալ աշխարհում կայունության պահպանման տեսանկյունից, քանի որ կողմերի եւ նրանց աջակցող խաղացողների միջեւ լարվածությունը կսկսի նվազել:

Միեւնույն ժամանակ Սաֆրաստյանը նշեց, որ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի 120 հազարանոց բանակային խմբավորման տեղակայումը բացահայտ ուղղված է Իրանի դեմ: Ճիշտ է, նա կարծում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը, պատերազմ չեն ցանկանում, սակայն Վաշինգտոնը ցանկանում է հնարավոր առավելագույն քաղաքական եւ հոգեբանական ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության իշխանությունների վրա, որպեսզի կարողանա տարածաշրջանում ազատ առաջ տանել իր շահերը:

«Իրանը չի պատրաստվում զիջել եւ ցանկանում է պահպանել իր արտաքին քաղաքականության անկախությունը», - հավելեց նա:

Փորձագետը համոզված է, որ Իրանի իշխանությունները չեն զիջի ԱՄՆ ճնշման առջեւ, ինչն, իր հերթին, կհանգեցնի Թեհրանի վրա ճնշման սաստկացմանը։

Հարցին, թե կարող է արդյոք նման իրավիճակում փակվել Իրանի եւ Հայաստանի սահմանը, փորձագետը պատասխանեց, որ դա հնարավոր է միայն այն ժամանակ, եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, սրի իրավիճակն ու սկսի մարտական գործողություններ ԻԻՀ-ի հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ