News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աջափնյակում մետրոպոլիտեն կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել «Թումո»-ի տարածքում՝ հենց մետտրոյի վրա եւ առաջին հարկից է լինելու մետրոպոլիտենի կապը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով, նույնը լինելու է նաեւ ճոպանուղու դեպքում. «Մենք մասիվի տարածքում թույլ ենք տալու կառուցել եւս մեկ մոլ Նոր Նորքի երկրորդ զանգվածում: Իսկ ներքեւի հատվածում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր, եւ այդ հյուրանոց կառուցողը պետք է ֆինանսավորի ճոպանուղու կայարանը:  Այսինքն թե ճոպանուղու, թե մետրոյի կառուցված ողջ բեռն ընկնելու է կառուցապատողների ուսերին: Որ կառուցապատողը ավելի մատչելի տարբերակը մեզ կառաջարկի, նրա հետ էլ կաշխատենք»,-ասաց Մեսչյանը:

Նրա խոսքով, ճոպանուղին լինելու է Աբովյանի արձանի հետեւի տարածքում, դեպի Մյասնիկյան պողոտա: Այդտեղ կկառուցվի հյուրանոցային համալիր, որի մի հատվածում կմտնի ճոպանուղու կայարանը:

Մեսչյանը նշեց, որ այդ տարածքը ժամանակին հանձնվել է Սանկտ Պետերբուրգին, օրերս այնտեղից պատվիրակություն է գալու եւ կքննարկեն այդ հարցը:

«Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես մենք շարժվում ենք, հաջորդ տարի ճոպանուղու կառուցման բավական մեծ ծավալ կկարողանանք իրագործել: Գոնե սյունաշարը կապահովենք, կմնա վրայի ենթակառուցվածքները:

Դա զբոսաշրջային նպատակ չունի, մաքուր 100 տոկոսով տրանսպորտային գիծ է, հետեւաբար վագոնների քանակը պետք է այնքան լինի, որ ապահովի ուղեւորահոսքը: Վագոնիկները 32 տեղանոց են, այսինքն ավտոբուսներ են իրենց ծավալով: Պետք է այնպես անենք, որ կուտակումներ չունենանք ոչ ներքեւի, ոչ վերեւի կայարաններում»,-ասաց գլխավոր ճարտարապետը:

Տպել
Ամենաշատ