News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մենք ապրում ենք մի միջավայրում եւ ժամանակի ընթացքում մեզ համար հարազատ զգացողություններ են առաջանում, փողոց, ինչ-որ մի ծառ, անգամ միջանցքների հոտը. Եւ հանկարծ իր զգացական միվայարի մեջ գտնվող ծառը կտրվում է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Ճիշտն ասեմ՝ ես շատ ցավեցի, որ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գտնվող այգու ուռենիները, որոնք նայում էին Շահումյան հրապարակին, կտրվեցին: Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետեւ ես սիրում էի այդ ծառը եւ հենց ինքն այն ուռենին էր, որի տակ դրված էր ջուր ծախող տղայի արձանը, եւ ինքը լրիվ կազմակերպված միջավայր էր»,-ասաց Մեսչյանը:

Մեսչյանի կարծիքով՝ այդ արձանի ճակատագիրն ավելի շատ հենց այդ ուռենին լուծեց:

«Հենց կտրվեց ուռենին, արձանը կախվեց օդում, եւ հիմա գտնվում է Անգլիական այգում»,-ասաց նա եւ հավելեց, թե օրինաչափ է, որ երբ մի նոր բան ես անում, մի բան պետք է քանդվի, մի բան կտրվի:

«Կյանքն այդպես է, ոչ մի բան զուտ որպես շարունակություն չի լինում: Հիմա, ի վերջո, այգին կազմակերպվեց, ստացվեց: Հիմա գնացեք, տեսեք, թե ինչքան մազմամարդ է այգին, որտեղ երեկոյան ասեղ գցելու տեղ չկա»,-ընդգծեց գլխավոր ճարտարապետը:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ հազար ու մի ճաշակ կա, եւ մի բանը չի կարող միշտ բոլորին դուր գալ. «Ամեն մեկն իր ճաշակն ունի, վերաբերմունքը՝ մեկին դուր է գալիս, մյուսին՝ չէ: Փաստը մնում է  փաստ՝ տղերքը եկան, կառուցեցին, եւ ես՝ որպես ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ երեւանցի, շնորհակալ եմ, լավ գործ արեցին տղերքը: Իսկ ծառը կարելի՞ էր պահպանել: Ես կպահպանեի, ինչ ասեմ»:

Տպել