News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,–ասված է տարածված հաղորդագրության մեջ: 

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատարանի դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը պետք է դիմեն նախագահի աշխատակազմ։ Դիմել էին 9 քաղաքացի։ Դիմորդների հետ զրուցելուց հետո նախագահը պետք է առաջադրեր նրանցից մեկին։

Հիշեցնենք, որ նախկինում նախագահի առաջադրած թեկնածուները՝ Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ