News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք շատ ենք սիրում խմել մեր երեխաների կենացը, բայց մենք նրանց չենք սիրում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Բայց որտեղի՞ց է սկսվում մեր սերը երեխաների հանդեպ: Ես պատուհանից տեսնում եմ, որ գարաժներով փակված տարածքում, աղբի մոտ երեխաները ֆուտբոլ են խաղում: Սա նշանակում է, որ մենք մեր երեխաներին չենք սիրում: Այս տարի 40 հազար մեքենա է մտել Հայաստան: Հիմա պատկերացրեք, որ այդ 40 հազարի թույլ տայինք ավտոտնակներ կառուցել: Այսինքն մեր երեխաները ոչ թե ֆուտբոլ կխաղային գարաժների արանքում, այլ գարաժների տանիքներին»,-ասաց նա:

«Այդ մոտեցումը՝ բոլորին օրենքով, բայց ինձ ոչ, էլ չի գործում: Մենք այստեղ երկիր չենք կառուցի: Հիմա ասում են՝ Մեսչյանը խիստ է, չի ստորագրում այս կամ այն թուղթը. Այո, չեմ ստորագրում: Լավ ճարտարապետը նա է, որ իրավասություն ունի ոչ ասելու: Այո ասող գլխավոր ճարտարապետը լավ ճարտարապետ չի»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ