News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանը շատ վատ ժառանգություն է ստացել. եթե դուք նայեք երկինք ու տեսնեք ինչ է կատարվում… դարձել ենք հետպատերազմյան Բեյրութ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով քաղաքում լարանցումներին ու գազի խողովակներին:

«Այն էլեկտրական լարերի սարդոստայնը, որ քաղաքի վրա է, փնթի, անկազմակերպ… էլ չեմ խոսում գազի խողովակների մասին: Դուք կարծում եք, որ այս 6 ամսում այդ հարցը կարելի է լուծե՞լ: Դուք գիտե՞ք, թե ինչ արժե մեկ կմ գազի խողովակը հողի մեջ թաղելը: Աշխարհում ոչ մի տեղ գազի բաց խողովակ չկա: Դա ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա:

Մեսչյանը նշեց, որ իր համար վիրավորական է, որ Երեւանը փողի պակաս ունի. «Ես գիտեմ մի բան, որ քաղաքը փող արտադրող հզոր մեքենա է, այսինքն քաղաքը շատ մեծ եկամտաբեր բան է, ու երբ իմանում եմ, որ մեր քաղաքը սուբսիդիայի վրա է, դա ինձ վիրավորում է:

Մեր քաղաքը ընդամենը երկու շենքի գումար չունի, որ վթարային շենքի բնակիչներին տեղավորի, ընկած սրան-նրան ենք դիմում, որ մի երկու բնակարան կառուցի, դա վիրավորական է: Բայց նաեւ պետք է հասկանանք, որ այլ հնարավորություն չկա: Լավ կյանքից չի, որ փորձում ենք եղած հնարավորությունների սահմաններում ինչ-որ հարցեր լուծել: Իհարկե, կդզվի վիճակը: Մենք նոր ենք սկսել: Փորձում ենք ինչ-որ բան անելու ու անել լավ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ