News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանը շուտ կառուցվի: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Դիտարկմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն ինքը «ոչ» է ասել Վերածնունդ ծրագրին, Մեսչյանը պատասխանեց. «Այստեղ են ասել՝ լրիվ հակառակը: Հակառակը, մենք հնարավորինս նպաստում ենք, որ Վերածնունդ ծրագիրը հնարավորինս շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են էդ թաղաամասի ավարտին»:

Ըստ Մեսչյանի՝ շինարարության զրոյական նիշի թույլտվությունն արդեն տվել են, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «Ես չգիտեմ էդ տեղեկությունը որտեղից է, բայց ոչ մի դեպքում, տենց բան չի կարող պատահել»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ