News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ մայիսի 15–ին,  59-ամյա Ռոբերտ Մհերյանը իր վարած КамАЗ 5410 մակնիշի ՊՆ 2025 Տ համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում բախվել է ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի մոտ գովազդային ցուցանակ տեղադրող ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ցուցանակը տեղադրողը, ով եղել է կռունկի համար նախատեսված հատուկ արկղում, վայր է ընկել մոտ 3 մետր բարձրությունից։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում КамАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանի կանչով օպերատիվորեն ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին КамАЗ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում փախուստի դիմածը համաձայնել է հանձնվել ոստիկանությանը, եթե նրա նկարը 15 հազար լայք ստանա
29-ամյա Սիմսը հետախուզվում է թմրանյութերի եւ այլ իրավախախտումների հետ կապված մեղադրանքներով...
Անծանոթը մտել է տուն, բայց ոչինչ չի գողացել, այլ մաքրություն է արել
Խորհրդավոր անծանոթը մաքրություն է արել այն տանը, ուր մտել էր գողություն անելու համար...
Կրակը տնից տուն է անցել․ հրդեհ՝ Երևանի Նորքի 1-ին նրբանցքում
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․․․․․
Հրապարակվել է տեսանյութ Լիոնում պայթյունի վայրից
Հարակից տարածքը շրջապատել են…
Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում. հեղինակը 49-ամյա կին էր
Գրպանահատը ներկայացել է ոստիկանություն...
Հայտնի է Լիոնի կենտրոնում պայթյունի պատճառը
Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը հացի փռի հարեւանությամբ հեծանիվով անցնելիս կապոց է նետել փողոցի վրա…