News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը երկարացրել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունը, որը մեղադրվում է «ֆեթհուլայականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապի եւ լրտեսության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Vatan-ին։

Լսումները տեղի են ունեցել Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում։

Հաջորդ լսումը նշանակված է հունիսի 28-ին։

Մեթին Թոփուզը կալանվել էր թուրքական իրավապահ մարմինների կողմից 2017-ի հոկտեմբերին եւ գտնվում է կալանքի մեջ։ Վաշինգտոնը պահանջում է ազատ արձակել նրան, ինչպես նաեւ երկու այլ կալանվածների, որոնք նույնպես Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ են։ Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Թոփուզը կապ է ունեցել FETO-ի հետ, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի պետական հեղաշրջման համար, եւ ոստիկանության այն աշխատակիցների հետ, որոնց կասկածում են խռովությանն անմիջական մասնակցության մեջ։ Բացի այդ, որպես հայցորդ են հայտարարվել նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների եւ սպաների մի խումբ պետական հեղաշրջման եւ Էրդողանի իշխանության զավթման փորձ է կատարել։ Հիմնական դիմակայությունն ընթացավ Ստամբուլում եւ Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ