News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմում Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Science Alert-ին:

Այն հայտնաբերվել է պատահաբար, վերականգնման աշխատանքների ժամանակ:

Պալատը հայտնի է նաեւ «Ոսկե տուն» անվանումով:

Ստորգետնյա տարածքն անվանել են «Սֆինքսի սենյակ»: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են պարող մարդաձիերի, թռչունների, ջրային էակների նկարներ, ինչպես նաեւ զինվորի նկար, որը թրով կռվում է հովազի հետ:

ԶԼՄ-ները նշում են, որ սենյակի մեծ մասն աղտոտված է: Դեռեւս չի ծրագրվում մաքրել այն, քանի որ կա ռիսկ, որ համալիրի մնացած մասը կկորցնի կայունությունը:

Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Ներոնի «Ոսկե տուն» պալատական համալիրը լքված է կայսեր մահվանից ի վեր՝ մ.թ. 68 թվականից: Ավելի ուշ այն այրվել է, իսկ հարակից տարածքում հասարակական շենքեր են կառուցվել, դրանց թվում՝ հայտնի Կոլիզեումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ