News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակում է հատվածներ մեջբերել «Մարտի 1»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող վկաների ցուցմունքներից։ Դրանցից մեկը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Արշակ Կարապետյանի տված ցուցմունքին, որում Կարապետյանը պատմում է 2008թ. փետրվարի 23–ի հայտնի խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները։

Ըստ Կարապետյանի ցուցմունքի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ստեղծել առանձին զինվորական վարչակազմ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երեւան քաղաքի կայազորի պետը։

«Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի շրջանում դժգոհություն առաջացավ, թե ինչո՞ւ պետք է ընդգրկվել Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին»,–ցուցմունքում նշել է Կարապետյանը։

Վերջինիս խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի մեկի երեկոյան հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած նրան, որ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարել էր 2008–ի փետրվարի 23–ին։

«Գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել , ինչն էլ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կատարել էր»,–ասել է Կարապետյանը։

Ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, հենց այս ցուցմունքի վրա են մեղադրողները հղում կատարում՝ հայտարարելով, թե իբր Քոչարյանը բանակը ներքաղաքական պրոցեսներին ներգրավելու հրաման է տվել դեռեւս փետրվարի 23–ին։

Ալումյանի խոսքով՝  այս ընթացքում նախաքննական մարմնի ձեռքի տակ են եղել  նաեւ խորհրդակցությանը մասնակցած այլ անձանց ցուցմունքներ եւս, սակայն դրանք չեն ներկայացվել Քոչարյանի կալանքի գործով նիստերին, մինչդեռ ըստ Ալումյանի, մնացած ցուցմունքներով հերքվում է Արշակ Կարապետյանի ասածները։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը մյուս ցուցմունքների մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ գործի նյութերը տրամադրվել են իրենց։

Մասնավորապես ըստ պաշտպանի՝ Արշակ Կարապետյանի ասածները հերքվում են այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի տված ցուցմունքներով։ Ալումյանը, առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի գործով տված ցուցմունքից.

«Ինքս նման հանգամանքներ չեմ հիշում, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։ Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը զինված ուժերի ղեկավար կազմին  նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,–մեջբերեց Ալումյանը։

Այսինքն, ըստ պաշտպանի՝ փետրվարի 23–ի  խորհրդակցության նպատակն է եղել զգուշացնել, որ սպաները չներգրավվեն ներքաղաքական պրոցեսների մեջ։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։

Դատավորը լսելով Ալումյանին, նորից հորդորեց նրան՝ ցուցմունքներից պարզապես մեջբերումներ անել, այլ ոչ թե հրապարակել ամբողջական ցուցմունքները՝ նշելով, որ ինչպես ինքը, այնպես էլ դատավարության մասնակիցները դրանց բովանդակությանը ծանոթ են:

«Եթե դուք իրոք ծանոթ լինեիք վկաների ցուցմունքներին, կիմանայիք, որ ամբողջական ցուցմունքը չեմ հրապարակում, այլ պարզապես մեջբերում եմ անում»,- ասաց Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ նյութերը ժամանակին եւ քննչական մարմինը եւ դատախազությունը չեն ներկայացրել եւ որ իրենք ստիպված են այդ բացը լրացնել։

«Ուղղակի սա է պատճառը, եւ եթե դուք կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա պարզ կասեինք, որ սա 20-30 էջից բաղկացած ցուցմունքն է»,- ասաց Քոչարյանը նշելով, որ եթե դատախազությունը ժամանակին ներկայացրած լիներ այս ամենը, այսօր այս իրավիճակը չէր ստեղծվի։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Որ գնացել են թալան անելու, ես ներողություն խնդրե՞մ». սեւազգեստ մայր
Սարգիս Քլոյանը հայտարարեց, որ իրենք չեն ներկայանալու Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերին…
Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում. Էլինար Վարդանյան
Նա նշեց, որ 2008 թ. մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա...
Մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին․ Օհանյան
ԱԱԾ տեղեկություններով՝ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք է եղել, հատկապես պատերազմի նախկին մասնակիցների մոտ․․․
Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է. Էլինար Վարդանյան
Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը…
Ավագանին տվեց իր համաձայնությունը. Երեւանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի
Հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամնեը մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը...
Ես ինքս տեսնում եմ դատական նիստերը ձգձգելու միտումներ. Բադասյանը՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարության մասին
Ես ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին...