News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հետաձգել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հետաձգման կամ չեղարկման մասին խոսք չկա: Գնման մասին համաձայնագիրն արդեն ավարտված գործ է, ինչո՞ւ պետք է քննարկենք մատակարարման հետաձգման հարցը»,- ասել է Չավուշօղլուն Haberturk հեռուստաալիքի եթերում:

Մայիսի 3-ին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան ուսումնասիրում է այդ համակարգերի գնումը հետաձգելու՝ ԱՄՆ-ի հերթական կոչը: Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ համաձայնագրի իրականացման հետաձգման մասին խոսք չկա:

C-400-երի մատակարարման շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագրի կնքման փաստը հաստատվել էր 2017 թվականին:

Թուրքական կողմը՝ ի տարբերություն առաջին արտասահմանյան պատվիրատուի՝ Չինաստանի, պետք է ստանա ոչ թե 2, այլ մեկ նման համակարգ: ԱՄՆ-ն ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ խափանելու գործարքը:

C-400 «Տրիումֆ»-ը ռուսական մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել