News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Սպիտակ տունը պատրաստվում է նոր սակագներ սահմանել չինական ներկրման համար, ամերիկացի սպառողները, բնականաբար  անհանգստանում են, թե որ ապրանքների համար են ավելի շատ վճարելու, հաղորդում է CBSNews-ը:

3805 ապրանքների մեծ մասը, որոնց համար մաքսատուրքեր են նախատեսվելու սպառողական ապրանքներ են, ինչպիսիք են էլեկտրոնիկան, կոշիկը եւ հագուստը:

Այս ամենօրյա ապրանքները մեծ անհանգստություն են առաջացրել  ամերիկյան սպառողների շրջանում՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի հաջորդ հնարավոր փուլի կապակցությամբ:

Սակայն, հնարավոր է պետք է անհանգստանալ կաշալոտի կամ թութակի ճարպի գնի մասին, որոնք ամերիկյան ընկերությունները ներկրում են Չինաստանից եւ որոնց համար մաքսատուրքեր են նախատեսվում: Մյուս տարօրինակ «ապրանքների» թվում են ջորիները, ավանակները, ձիերը, ուղտերը, գոմեշները, աղվեսները եւ բոլոր կենդանի կաթնասունները, շատ թռչուններ, այդ թվում ընտանի թութակներ եւ էմուներ: Ինչպես նաեւ թափառող կրկեսները եւ գազանանոցները, էկզոտիկ մոմերը, կենցաղային թափոնները, կոյուղաջրերի նստվածքը եւ կլինիկական թափոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ