News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Պարսից ծոցում ԱՄՆ-Իրան լարվածության պատճառով անցել է ճգնաժամային ռեժիմի, հաղորդում է Sky News-ը:

Այժմ ճգնաժամային ռեժիմի մակարդակը ցածր է, սակայն կարող է բարձրանալ՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման դեպքում՝ հաղորդում են աղբյուրները:

Նշվում է, որ ճգնաժամային կենտրոնում կան տեսախցիկներ, համակարգիչներ ու պաշտպանված հեռախոսագծեր, որոնք թույլ են տալիս կապ հաստատել ճգնաժամային շրջանում գտնվող առաքելությունների եւ դիվանագետների հետ:

Նշենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-Իրան լարվածությունը մեծացել է: Վաշինգտոնը Մերձավոր Արեւելք ավիակիրներ եւ ռմբակոծիչներ է ուղարկել: Նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին Իրանի դեմ պատերազմի դեպքում տարածաշրջան 120000 ամերիկացի զինծառայող ուղկարելու մասին, սակայն լուրը հերքել էր ԱՄՆ նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ