News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի հետ պատերազմի ակնհայտ ձգտումը ձեռք է բերում հատկություններ, որոնք սարսափելիորեն նմանվում են ռազմական խոշոր հակամարտությանը: Գոյություն ունի անխուսափելի մի զգացում, որ վարչակազմի գործողությունները չեն կարող բացատրվել այլ կերպ, քան պատերազմի հավանականության մեծացման ուղղությամբ համաձայնեցված ջանքերն են, գրում է Washington Post-ը:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ վարչակազմի գործողությունները վկայում են այն մասին, որ պատերազմը վերջնական նպատակն է:

«Իրանը տասնամյակներ շարունակ եղել եւ մնում է չար դերասան եւ ահաբեկչության պետական հովանավոր: Չնայած դրան՝ ես մտահոգված եմ վարչակազմի գործողություններով, որոնք տանում են դեպի բախում: Իրանի հետ զինված հակամարտությունն իրական աղետ կլինի»,- ասել է Շիֆը:

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը համոզիչ փաստարկներ չի բերել՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:

«Վարչակազմը երբեք չի ասել, որ Իրանի միջուկային համաձայնագրից դուրսբերումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- ասել է Շիֆը:

Խոսելով այն տեղեկությունների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է կանգնած Մերձավոր Արեւելք 120000 ամերիկացի զինծառայող ուղարկելու ծրագրի ետեւում, Շիֆն ասել է.

«Եթե դա ճիշտ է, ապա Բոլթոնը, կարծես, Թրամփին ստիպում է պատերազմել Իրանի հետ: Հատկապես տագնապալից է այն, որ պարզ չէ՝ ինչ է մտածել Թրամփը՝ կապված այն բանի հետ, թե ինչպես դա կավարտվի: Կարծես թե, նրանք պետական նավը տանում են անհանգիստ ջրերով՝ պատկերացում չունենալով, թե ուր կարող են հասնել»:

Կոնգրեսականի խոսքով՝ անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ ամերիկացի պաշտոնյաները հաստատում են այս վերլուծությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ