News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովից տեսանյութ է հրապարակել, որտեղ հայկական պարի համույթները կատարում են հայկական քոչարին։

«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում:)»,–գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում մայիսի 13-17-ը ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովին մասնակցում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ԵՊՄՀ պարարվեստի ամբիոնի ուսանողներ Նարեկ Զոհրաբյանը եւ Դիանա Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել